Jump to content

Անդրեյ Ռյաբուշկին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդրեյ Ռյաբուշկին
ռուս.՝ Андрей Петрович Рябушкин
Ծնվել էհոկտեմբերի 17 (29), 1861
ԾննդավայրBorisoglebsk Uyezd, Տամբովի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էապրիլի 27 (մայիսի 10), 1904 (42 տարեկան)
Մահվան վայրՆովգորոդի նահանգ, Ռուսական կայսրություն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունՄոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան
Մասնագիտություննկարիչ
Ժանրպատմական գեղանկարչություն
Թեմաներգեղանկարչություն
 Andrei Ryabushkin Վիքիպահեստում

Անդրեյ Պետրովիչ Ռյաբուշկին (ռուս.՝ Андре́й Петро́вич Ря́бушкин, հոկտեմբերի 17 (29), 1861, Borisoglebsk Uyezd, Տամբովի նահանգ, Ռուսական կայսրություն - ապրիլի 27 (մայիսի 10), 1904, Նովգորոդի նահանգ, Ռուսական կայսրություն), ռուս գեղանկարիչ։ Ժանրային և պատմական գեղանկարչության վարպետ, որի կտավներում հիմնականում վերստեղծվել է 17-րդ դարի մոսկովյան կենցաղը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրեյ Ռյաբուշկինը ծնվել է 1861 թվականի հոկտեմբերի 17-ին (29) Տամբովի նահանգի Բորիսոգլեբսկի ուեզդի Ստանիչնայա Սլոբոդա գյուղում[1]։ Նրա հայրը՝ Պյոտր Վասիլևիչը և ավագ եղբայրը՝ Ֆեոդորը, սրբանկարիչներ են եղել, և մանկության տարիներին Անդրեյը հաճախ է օգնել նրանց իրենց աշխատանքում։ 14 տարեկանում Անդրեյ Ռյաբուշկինը որբացել է։ Պատահաբար գյուղ այցելած Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանի ուսանող Ա. Խ. Պրեոբրաժենսկին նկատել է նրա ունակությունները և երիտասարդին տարել Մոսկվա և օգնել կողմնորոշվել ուսումնարանում։ Չավարտելով այն՝ Անդրեյը մեկնել է Սանկտ Պետերբուրգ, որտեղ 1882 թվականին ընդունվել է Արվեստի ակադեմիա և սովորել Պավել Պետրովիչ Չիստյակովի մոտ։ Նրա դիպլոմային աշխատանքը եղել է կրոնական թեմայով «Խաչից իջեցումը» (1890) ստեղծագործությունը։

Ռյաբուշկինը մի շարք ճամփորդություններ է կատարել դեպի հին ռուսական քաղաքներ՝ Օրյոլ, Տուլա, Կիև, Վելիկի Նովգորոդ, Սերգիև Պոսադ, Տվեր, Յարոսլավլ, Ուգլիչ, Ռոստով, Կոստրոմա, Նիժնի Նովգորոդ, Վլադիմիր։ Ճանապարհորդությունների ընթացքում հետաքրքրվել է Ռուսաստանի պատմությամբ և ռուսական ժողովրդական էպոսով։

1890-ականներին նկարել է պատվիրված գործեր, գծանկարներ և ջրաներկեր հրատարակությունների և ալբոմների համար, կոմպոզիցիաների էսքիզներ Նովգորոդի Սուրբ Սոֆիայի տաճարի որմնանկարների համար։ Այդ ժամանակաշրջանի նրա գլխավոր պատմական նկարը եղել է «17-րդ դարի մոսկովյան փողոցը տոնական օրերին» (1895) աշխատանքը։

«Հարսանեկան գնացք Մոսկվայում» (17-րդ դար), 1901, յուղաներկ, Տրետյակովյան պատկերասրահ

Նկարչի ստեղծագործություններում զգալի տեղ է հատկացվել ռուսական բնապատկերներին։ Կտավի դեկորատիվ լուծման մեջ Ռյաբուշկինը հետևել է ռուսական սրբապատկերների և որմնանկարային նկարազարդումների ավանդույթներին։ 1901 թվականին նկարել է իր լավագույն կտավներից մեկը՝ «Հարսանեկան գնացքը Մոսկվայում», որտեղ պատկերել է 17-րդ դարի Մոսկվան։ 1913 թվականին կտավը կոլեկցիոներ Սերգեյ Շչերբատովը վաճառել է Տրետյակովյան պատկերասրահին։

Կյանքի վերջին տարիներին Ռյաբուշկինը հետաքրքրվել է ռուսական պատմավեպերի և գյուղական թեմաների մոտիվներով նկարազարդումներ ստեղծելով։ Այդ ժամանակ նկարել է «Ջրի ետևից» (1898), «Գյուղում» (1902), «Տղան մտավ շուրջպարի մեջ ...» (1902), «Գյուղում։ Պատարագի պահին» (1903) կտավները։ 1903 թվականին նրա մոտ ախտորոշվել է տուբերկուլյոզ, բայց Շվեյցարիայում բուժումը արդյունք չտվեց։ Ռյաբուշկինը մահացել է իր ընկերոջ՝ նկարիչ Վասիլի Վասիլևիչ Բելյաևի Նովգորոդի նահանգի Դիդվինո կալվածքում[2] և թաղվել Դոբրոյե Սելոյի մոտակա գերեզմանատանը։

Աճյունը վերաթաղվել է 1957 թվականին Լյուբանի քաղաքային գերեզմանատանը և գերեզմանի վրա հուշարձան է կանգնեցվել։

Ռյաբուշկինի 110 կտավները ցուցադրվում են Ռուսական պետական թանգարանում, Տրետյակովյան պատկերասրահում, Ա. Ս. Պուշկինի համառուսական թանգարանում, Ռուսաստանի արվեստի ակադեմիայի գիտահետազոտական թանգարանում, Պսկովի արվեստի թանգարանում։ Նրա մի քանի աշխատանքներ գտնվում են մասնավոր նկարչական հավաքածուներում։ Մասնավորապես, Իլյա Տյումենևի հսկայական արխիվը պարունակում է Ռյաբուշկինի մոտ երեք հարյուր նկարներ[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Ныне в черте города Борисоглебска Воронежской области.
  2. Усадьба Дидвино не сохранилась. Урочище Дидвино (координаты: 59°23’43"N 31°27’24"E; см.: «Урочище Дидвино». wikimapia. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 27-ին.) находится ныне на территории Тосненского района Ленинградской области.
  3. Аксенова Г. В. «Здесь родная стихия художника…» // Московский журнал. — 2016. — № 8. — С. 87—97.
  4. Рябушкин А. П. «Боярышня XVII века. 1903». Русский музей. rusmuseum.ru. Վերցված է 2019-10-10-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Аполлинарий Константинович Воскресенский Андрей Петрович Рябушкин. Биографический очерк. — СПб.: Тип. Морского Министерства, 1912. — 48 с. — (Серия иллюстрированных монографий «Современное искусство», вып. 6.).
  • Елена Борисовна Мурина Рябушкин. — М.: Советский художник, 1961. — С. 96. — 10 300 экз.
  • Борис Моисеевич Кузнецов Андрей Петрович Рябушкин / Оформление Эдуард Исаакович Копеляна. — Л.: Художник РСФСР, 1969. — 62 с. — (Народная библиотечка по искусству). — 20 000 экз.
  • Андрей Петрович Рябушкин: Альбом / Авт.-сост. Николай Георгиевич Машковцев. — М.: Изобразительное искусство, 1976. — 18, [32] с. — (Русские художники). — 75 000 экз.
  • Валентина Михайловна Механикова Андрей Петрович Рябушкин. — Л.: Художник РСФСР, 1989. — 112 с. — (Массовая библиотека по искусству). — 30 000 экз.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեյ Ռյաբուշկին» հոդվածին։